Քնարիկ Ներսիսյանը պատմում է էքսպրեսի խոսքի, խոսքում դադարի և դիմախաղի մանկավարժական ներգործության մասին՝ արձագանքելով կրթահամալիրի տնօրենի դիտարկմանը, որ «համակրելի, դիմախաղի՝ աչքի-ունքի, ծիծաղի, հիացքի, զարմանքի, մտահոգության, գլխով անելու, վշտանալու, անհամաձայնության լիքը շնորհներով առատորեն օժտվածը, պիտի մունջ-անխոս, հաշվով խոսքի մանկավարժությամբ առաջ ընկնի» (22.04.2018-ի գիրը)։