Մեծանում են, Դավիթ ջան, ու հանկարծ մենք տեսնում ենք, արմանք-զարմանք ապրում… ինչպես ես՝ Արևելքի դպրոց-պարտեզում մեր, Նառա Նիկողոսյանի-Վահրամ Մարտիրոսյանի հետ մայիսյան հայացքով միջավայրային փոփոխություններ-լուծումների մեջ, կրթական կասկադի վերին հարթակի զմրուխտ կանաչի միջով Անահիտ Գրիգորյանի՝ մի կողմից, ընդառաջ՝ Փիրուզ Հարությունյանի, ու ինձ թվաց՝ անվերջ 5 տարեկանների զրգուն անցումով… Ծիծաղում են.
- Չէ՜, արդեն վեց տարեկաններն ենք. Դուք եք ասում, չէ՞, մեծացե՜լ ենք…
Կրթահամալիրի տնօրենի մայիսի 5-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Ինգա Անտոնյանի։