Ես իմ օրը, Դավթի նման, սկսում եմ ճամբարով ու ավարտում ճամբարով… նոր ճամբարի նախագծով… Երեկ սեբաստացի մանկավարժական ճամբարի հետ էի մարմարյա սրահում, ազգագրական փառատոնի հարսանյաց ծեսի մշակումներում, հետո Արևելք անցումի ժամանակ դպրոց-պարտեզի լողափին, առողջ-հասուն ծիրանի համով, որպես նվեր, ինձ ներկայացավ Մերի Գրիգորյանի «Մուտք կրթահամալիր» վեցտարեկանների ջոկատը, լողազգեստներով. շփոթված, զարմացած ծնողների հայացքը չի մոռացվում… Խորհուրդ կա շատ կարևոր կրթահամալիր այսպիսի մուտքում՝ ջրով… ծովափով… տկլոր…