«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Աննա Երիցյանը․
Այսօր` հոկտեմբերի 12-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրված էր մասնակիցը լինելու Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Նորվեգիայի Կրագերո քաղաքից ժամանած երգչախումբի ելույթին։ Համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան «Կամերային երաժշտության տանը»: Քառասունհինգ երգիչներից կազմված երգչախումբի ծրագրում նորվեգական հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ էին։