Սոնա Փափազյանի գրառումը, Ֆիլմը պատրաստեց երկարացված օրվա կազմակերպիչ` Փառանձեմ Գրիգորյանը
Արևմտյան դպրոցի վեց տարեկանները այնքան են հավանել Լիլիթ Բլեյանի և Սոնա Հովհաննիսյանի «Ամպն ու սարը» երգը, որ երկարացված օրվա ճամբարում ինքնաբուխ կազմավորված գեղանիների երգչախմբով և իրենց ավագ ընկերուհու` 4-րդ դասարանցի Մարիաննայի նվագակցությամբ, փորձեցին հավեսները հանել ու երգել, ինչպես նաև նախապատրաստվել «Ձոն» մեդիաուրբաթին, որին առիթ ենք ունենալու ունկնդրելու և երգի հեղինակի հետ երգելու։ Բա~։