Ս.թ. հունիսի 20-25-ին իմ կողմից կատարված ուսումնասիրությունները փաստեցին, որ.
- Կրթահամալիրի նախակրթարանների սաների մեծ մասը չի լողում, չի օգտվում նախակրթարանի բացօթյա լողափի, լողավազանի առողջարար ծառայություններից:
- Դաստիարակները չեն լողում երեխաների հետ, իրենց անձնականօրինակով չեն ոգևորում երեխաներին:
- Առանձին լողափեր մինչև վերջ կազմակերպված չեն:
- Չկա լողափի, լողավազանի շահագործման, դրանք մշտապեսհիգիենիկ վիճակում պահելու նկարագրված ու վերահսկելի ռեժիմ:
- Բուժքույրերը և կրտսեր դպրոցների ղեկավարները անբավարար են իրականացնում իրենց վերահսկող-աջակցող գործառույթները:
- Ուսումնական կենտրոնը (ղեկավար` Աիդա Պետրոսյան) չի մշակել «Լողը նախակրթարանում» ծնողին, դաստիարակին, բուժքրոջը, դպրոցի ղեկավարինհասկանալի-ընդունելի ծրագիր-ուղեցույց:
- Նախադպրոցականի ծառայությունների մատուցման պայմանագրերում և դաստիարակների աշխատանքային պայմանագրերում լողի հետ կապված նորմերը հետևողականորեն արհամարհվում են:
Վիճակը հնարավոր կարճ ժամկետում շտկելու, լողը նախակրթարանում յուրաքանչյուր երեխայի համար պարտադիր-անվճար-ամենօրյա-սիրելի գործունեություն դարձնելու, վերը նշված թերությունները վերացնելու համար վերը նշված անձանց տալիս եմ 5 օր ժամանակ: Հուլիսի 1-ին` ժամը 15:00, վարչական խորհրդի նիստին գրավոր ներկայացնել այս հանձնարարականի կատարումը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան