Հուլիսի 18-27-ը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Զովաբեր գյուղերում գործելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Գագարին» նախագծի ազգագրական պատանեկան ճամբարները։
Ուղղվածությունը՝ Հայաստանի նյութական և ոչ նյութական արժեքների պահպանություն, վերականգնում։
Բովանդակությունը
- հայրենագիտություն
- ազգագրություն, ծես
- բնապահպանություն
- լուսանկարչություն
- տեխնոլոգիա, ծիսական խոհանոց
Գործունեության տեսակները
- առավոտյան ընդհանուր պարապմունք, տողան, ուսումնական ժամերգություն
- ուսումնական պարապմունքներ՝ լուսանկարչություն, երգուսուցում, պարուսուցում
- աշխատանք՝ միջավայրի խնամք, մաքրություն, ծանոթություն գյուղմթերքի արտադրությանը, կենդանիների խնամքին
- ծանոթություն գյուղի պատմությանը, պատմամշակութային վայրերին, հուշարձաններին
- մարզական խաղեր, ազգային խաղեր
- քայլարշավներ
Արդյունքում՝
- Գյուղական, ճամբարային առօրյայի լուսաբանում
- Նյութական արժեքների արձանագրում (ուսումնական փաթեթ)
- Ընկերության-բարեկամության նոր պայծառ էջեր
Մասնակիցներ՝ Զովաբերի, Ծաղկունքի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ։
Նախագծի աջակիցներ՝ «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամներ։