Օգոստոսի 5-7-ը ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին կազմակերպվեց կրթահամալիրի Քոլեջի ուսանողների բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։
Առավոտը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ուսումնական ժամերգությամբ: Ճանապարհին կանգ առանք Սևանի ափին բարձունքում վեհացած Հայրիվանքի մոտ: Եկեղեցում կատարեցինք հոգևոր շարականներ: