«Արվեստի փառատոնը» նոր ու առանցքային զարգացումներով շարունակում է իր ընթացքը։ Արվեստի փառատոնի շրջանակում՝ ամռանը մենք ունեցանք սիմպոզիում (գիտաժողով), որի կազմակերպման ետևում կանգնած էր Գյումրի գեղարվեստի ակադեմիան՝ իր ուսանողներով և դասախոսական կազմով։ Դրան հաջորդեց երկրորդ՝ արդեն արատեսյան փուլը, և երկու տարբեր խմբերի հետ այցելեցինք Արատես, որին մասնակից էին նաև Գյումրու ակադեմիայի ուսանողները։ Ավելին՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգում։