Նոր ուսումնական տարին Ավագ դպրոցի հեռավար սովորողները սկսում են իրենց մասին հակիրճ պատումներով․․․
- Հովհաննիսյան Անահիտ՝ 9-րդ դաս․ /Չինաստան/
Բարև Ձեզ, ընկեր Վարդան։ Ես Անահիտն եմ, գտնվում եմ Չինաստանում արդեն մոտ 5 տարի, սովորում եմ չինարեն, ինչպես նաև նկարչություն:Հուսով եմ՝ այս տարի կլինի ևս մեկ հետաքրքիր ուսումնական տարի:
- Հարությունյան Սուրեն՝ 9-րդ դաս․ /Գերմանիա/
Բարև ձեզ։ Ես Սուրենն եմ։ Այս պահին բնակվում եմ Գերմանիայում ընտանիքիս հետ։ Այստեղ դպրոց գտնելու, հաճախելու հետ կապվաց դժվարություններ ունենալու պատճառով մենք որոշեցինք անցնել հեռավար ուսուցման, որն իրականացվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ երկու հիմնական նախասիրություն՝ զբաղվում եմ վոլեյբոլով և կիթառով։
- Ենգիբարյան Նարե՝ 9-րդ դաս․ /Գերմանիա/
Բարև Ձեզ․․․Ես Նարեն եմ, ապրում եմ Գերմանիայում։ Երկու տարի սովորել եմ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հիմա սովորում եմ հեռավար՝ ելնելով իմ արտերկրում բնակվելու հանգամանքից, այդպես նաև մեկ տարի չեմ կորցնի և հնարավորություն կունենամ պատրաստվելու քննություներս հանձնելուն։
Նյութը Ավագ դպրոցի ենթակայքում։
Նյութը՝ դասավանդողի բլոգում։
Լուսանկարը՝ Կինո-ֆոտո ակումբի բլոգից։