Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը կազմակերպիչ, մարզիչ, հայրենագետ, ուսումնական ճամփորդության, արշավի ղեկավար մանկավարժական աշխատողներին հրավիրում է եռօրյա ճամբար, որ խնդիրը ուսումնական քայլարշավների երթուղիների ճշտումն է, Արատեսում ծառերի, միջավայրի խնամքը։
Վերնաշեն-Սպիտակավոր-Շատիվանք անցումը ղեկավարում է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Ճամբարը Անկախության տոնի նվեր է մասնակիցներին՝ Սպիտակավորում Նժդեհին խոնարհումով, հայրենասիրության և մարդասիրության ոգով։
Ճամփորդության սկիզբը՝ սեպտեմբերի 23՝ ժամը 9։00, Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգություն։ Երթուղին՝ Երևան - Եղեգնաձոր - Վերնաշեն - Ռատիվանք - Շատին - Արատես։ Վերադարձը՝ Վարդենյաց լեռնացք - Սևան - Երևան երթուղով, Սելիմի քարավանատանը, Սևանի ափին Սուրբ Հովհաննես մատուռ - Երևան։
Ցանկացողները հայտ են ներկայացնում gevorg@mskh.am հասցեով։
Մանրամասն՝ Գևորգ Հակոբյանի բլոգում։