• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունվարյան բաց ստուգատեսներ

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Մասնակիցներ՝ սովորողները, ուսանողներ, դասավանդողներ

Տևողությունը՝ հունվարի 9-27-ը

 

 

 

Կազմակերպումը՝

  • ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
  • ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
  • համագործակցային հանդիպում
  • վարպետության պարապմունք
  • կլոր սեղան
  • արտագնա նախագիծ

Մասնակիցը ներկայանում է՝

  • մենակ
  • խմբով
    • ջոկատով
    • ընտանիքով
    • նախագծային խմբով

Հանրակրթական Դիջիթեք

Հանրակրթական Դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում:

Մասնակիցները՝

  • ներկայացնում են իրենց ձեռքբերումները
  • սովորում-սովորեցնում են նոր ծրագրեր, գործիքներ
  • մասնակցում են վարպետության պարապմունքների
  • հանդիպում են բնագավառի առաջատար մասնագետների հետ

Ուղղությունները՝

  • հեղինակային լուսանկարներ
  • անհատական, հեղինակային բլոգ, կայք
  • յուրացրած նոր ուսումնական գործիք, ծրագիր (ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում)
  • նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք ( ծրագրի ուսուցման նախագիծ, սովորող-սովորեցնող)
  • վարպետության պարապմունք
  • հանդիպում մասնագետի հետ

Մարմնամարզական ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Մասնակիցները՝

  • ներկայացնում են մարմնարզական վարժությունների կատարման իրենց անհատական և խմբային կարողություններն ու հմտությունները
  • մասնակցում են էստաֆետային խաղերի
  • կազմակերպում են մրցաշարեր
  • կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ

Ուղղությունները՝

  • մարմնամարզական խաղեր նախակրթարանում
  • ինքնագլորներով շքերթ
  • 5-6 տարեկանների լողի ստուգատես
  • մարմնամարզությունը Իմացումի հրճվանք ծրագրում, 1-3-րդ դասարաններում, միջին, ավագ դպրոցներում
  • հեծանվավարության ստուգատես
  • մարզական ակումբների բաց պարապմունքներ
  • էստաֆետային խաղեր
  • մրցաշարեր
  • դասավանդողների ջրագնդակի նախագիծ
  • դասավանդողների բասկետբոլի մրցաշար
  • դասավանդողների սեղանի թենիսի մրցաշար
  • մարզական ընտանեկան նախագծեր
  • մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Ուղղությունները

  • ինքնաշեն խաղալիքներ
  • բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
  • իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • բնագիտական փորձեր
  • բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • պարտեզապուրակային գործունեություն
  • լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ
  • ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ
  • ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառություն
  • իմ ստեղծած ռոբոտը
  • բնագիտության դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  • ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում

 

Ազգագրության փառատոն

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը: 

Ուղղությունները՝

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարազ
  • տարածաշրջանային բարբառներ
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն
  • ավանդական արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում
  • թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների ազգագրության
  • աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
  • հայրենագիտական նախագծեր ազգագարության բաղադիչով
  • քաղաքային քայլքով երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

 

Արտադրությամբ ուսուցման ստուգատես

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ ներկայացնելն է:

Ուղղությունները՝

  • արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում
  • ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ
  • մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ.
  • ցուցադրություն, իրացում (վաճառք)
  • ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում

 

Ստուգատեսների

  • համակարգումը՝ դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի:
  • լուսաբանումը՝ դպրոցների, քոլեջի կայքէջերում, համակարգողների բլոգներում:
  • մասնակիցը դառնալու համար լրացնել հայտը:

 

Լոգոների հեղինակ՝ Լենա Նալբանդյան: