«Ձնեռային ազգագրական» փառատոնի շրջանակներում, «Սովորող-սովորեցնող» նախագծով Քոլեջի սովորողները կազմակերպեցին բարբառով հեքիաթների բաց դաս-ընթերցումներ «Մունետիկներ», «Ժպիտներ» և «Խխունջ» ջոկատների ճամբարականների համար։ Սովորողները հիացած էին։ Ամեն մեկը յուրովի բացատրեց, թե ինչպես է հասկացել հեքիաթը։
Ավելին՝ Մարիամ Մանասյանի բլոգում։
Այսօր «Սովորող-սովորեցնող» նախագծով բարբառով հեքիաթների դաս-ընթերցումներ եղան կրթահամալիրի Արևելյան դպրոցի (Անահիտ Ավագյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Մարիամ Մանասյանի ջոկատներում) փոքրիկների համար: Հեքիաթները կարդում էին Քոլեջի սովորողները: Ավելին՝ Անահիտ Ավագյանի բլոգում: