Կրթահամալիրի Արհեստների ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրան Գևորգյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված աշխարհի ամառային խաղերի 2015 հատուկ օլիմպիադային և ազատ լող մարզաձևում գրավել է առաջին տեղը: Կեցցե՛ս ,Տիգրան:
Հուլիսի 31-ին՝ ժամը 9.00, Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից «Մեղրաձոր 2015» ճամբարի 1-ին հերթը` հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը, կշարժվի Մեղրաձոր.
հուլիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 15.00, հրավիրում ենք կրթահամալիրի Կենտրոն՝ կլոր սեղան-քննարկման։ Թեման՝ հուլիսյան մանկավարժական վերապատրաստում-ճամբարներ. ինչ ստացան մանկավարժական աշխատողները, ինչ խնդիրներ, առաջարկություններ կան։