• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր տոնդ, Սեբաստացի ուսուցիչ

 

«Ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա, ումից սովորում են», Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

Ուսուցչությունը Աստծո կողմից շնորհած մեծագույն պարգևն ու առաքելությունն է, մեկ խոսքով` ուսուցիչը առաքյալ է, ով իր իմաստասիրությամբ և բարոյախոսությամբ սերունդներ է կրթում: Ահա այդպիսի առաքյալների մի ամբողջություն է մեր Սեբաստացի հայրենիք-կրթահամալիրը՝ համախմբված  առաքելական ոգով` ուղղամիտ, լայնախոհ ու բանիմաց ուսուցիչ-առաքյալներով, ովքեր հարատևորեն ու անձնուրաց նվիրումով գործում  են և ազգի համար նվիրյալ զավակներ կրթում: Ձեր գործն ու խոսքը, Ձեր ստեղծած, կերտած կրթահամալիրն է, ինչպես ասում է Տիարը` մեր մեղվանոցը, որը մեր Տիար Բլեյանի ու նվիրյալ ուսուցչական կազմի ազնիվ խղճի  և մտքի արդյունքն է: Այսօր գեղեցիկ առիթ է հայացք նետելու մեր անցած ուղուն, գնահատելու անցյալի ձեռքբերումներն ու արժևորելու մեր վաղվա օրը:

Գարեգին Սրվանձտյանցի խոսքերով` վարժապետությունը ազգի մը հայրություն կհամարենք մենք: Թող Աստված օրհնի ու զորացնի, ուժ և եռանդ տա մեր սեբաստացի-հայրենիքի վարժապետ հորն ու բոլոր առաքյալ-ուսուցիչներին` ազգօգուտ առաքելության մեջ:

Շնորհավոր տոնդ, Սիրելի Սեբաստացի ուսուցիչ: