• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դավիթ Բեկ` մարդ ներանձնական

Այս երեքշաբթի, նոյեմբերի 27-ին, հրավիրված ենք մասնակցելու Հանրային Հեռուստատեսության <<Հայոց Հարց>> հաղորդաշարին: Թեման` Դավիթ Բեկ: Բանախոսներից մեկը լինելու եմ ես: Այդ առթիվ, և հաղորդաշարին ընդառաջ, Ձեզ եմ ներկայացնում մի քանի դրվագներ և առանցքներ, որոնք վերաբերվում են Դավիթ Բեկ գործչին և կարևոր են հայոց պատմության և տարածաշրջանային զարգացման համածիրում: Այս շրջանակներում, սովորողների մի խմբի հետ սկսել ենք ուսումնական նոր նախագիծ-փաթեթի մշակում, որը նվիրված կլինի հենց Դավիթ Բեկին.

Ա. Դավիթ Բեկ` ներանձնական մարդ: Այս պնդումը հենց վերնագրում պատահական չէր, քանի որ նա նվիրվեց գաղափարական գործին, այն է` Սյունյաց ազատագրական շարժմանն անմնացորդ մոռանալով անգամ, որ մարդ է և ունի անձնական:

Բ. Դավիթ Բեկ` առաջին հայ գործիչներից, ով վերջնական հաշվով խաբված դուրս եկավ ռուսական կայսերապաշտական քաղաքականության կողմից և այդ միտումը շարունակվում է մինչ օրս: Այստեղ է, որ պետք է հասկանալ Դավիթ տեսակի և գործիչի կիրառելիությունը մեր օրերում, քանի որ նրա փորձից անցել է շուրջ երեք հարյուր տարի, բայց մենք դեռ չենք սովորում:

Գ. Դավիթ Բեկ` գրական և վիպական ստեղծագործությունների մեջ իրական ընկալվող և գրավիչ կերպար: Այս ամենը կարծես թե, պետք է հասարակության տարբեր շերտերի գիտակցության և հիշողության մեջ դաջեին այս տեսակին: Բայց... նախնական հարցումները ցույց են տալիս, որ մինչև 30 տարեկան հայաստանցիների միայն 58 տոկոսն է լսել նրա անունը, այն էլ աղոտ, իսկ որևէ հոդաբաշխ նախադասություն, որը կբնութագրեր Դավիթ Բեկին, կարողանում է հնչեցնել այդ տարիքային խմբի 14 տոկոսը: Վերջնական արդյունքերը կհրապարակվեն նախագծի ավարտին:

Դ. Դավիթ Բեկ` չեմ զլանա պնդել, որ այս գործիչը, փաստացի կարող է համարվել վերջին հայ թագավոր` առանց թագի: Այս հանգամանքի մասին վկայող փաստերը բազմաթիվ են:

Օգտակար հղումների ցանկ

http://armenianhouse.org/voskeporik/08-david-bek.html

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9_%D4%B2%D5%A5%D5%AF

http://www.anunner.com/name/biography/%D4%B4%D4%B1%D5%8E%D4%BB%D4%B9_%D4%B2%D4%B5%D4%BF

http://ankakh.com/2012/01/173851/

Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, 18-րդ դար: