Ապրիլի 24-ին, ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին:
Ծրագրում`
Տիգրան Մանսուրյան, Ասացվածք հոր համար
Ռեքվիեմ (հայաստանյան պրեմիերա)
Մասնակցում են.
Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)
Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Հարություն Թոփիկյան)
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան)
Մենակատարներ` Հասմիկ Թորոսյան (սոպրանո)
Դավիթ Բաբայանց (բարիտոն)
Դիրիժորներ` Ռոբերտ Մլքեյան, Էդուարդ Թոփչյան
Մուտքն ազատ է: