Ապրիլի 29-ին, ժամը` 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։