Այսօր մայիսյան հավաքի երկրորդ օրն էր, և տեղի ունենեցավ տիար Բլեյանի ասուլիսը, որտեղ ներկա էին «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Ժամ» լրատվական կայքը, կրթահամալիրի լրատվամիջոցները:
Ասուլիսի նպատակն էր ներկայացնել հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպումը ուսումնական նախագծերով և արդյունքները: Ասուլիսի ժամանակ տիար Բլեյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին բավարար պատասխաններ: Այս տարվա մայիսյան հավաքը մյուս հավաքներից տարբերվում էր ծրագրով:
Այստեղ էին նաև Յունիքոմփ ընկերության ինժեներները, ովքեր իրենց հետ բերել էին 24 նեթբուք: Յունիքոմփի առաջարկած այս նեթբուքերը հարմար են թե´ արշավների, թե´ դասերի համար: Սովորողներից շատերը փորձարկում էին համակարգիչները: Մի սովորող էլ ասաց, որ փորձարկած նեթբուքում գրեթե ամեն ինչ հայերեն էր:
Ասուլիսից հետո տեղի ունեցավ «Դպիր» ամսագրի 69-րդ համարի շնորհանդեսը:
Ղարագյոզյան Գայանե
Լուսանկարները՝ Էրիկ Հակոբյան, Արեգ Գալոյան, Նոր դպրոց