Մայիսի 22-ին` ժամը 15:00, մեդիակենտրոնում տեղի ունեցավ Հանրապետության տոնի նախագծերի ներկայացում: Պարոն Բլեյանը ներկայացրեց, որ մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առթիվ իրականացվելու են «Կենսամշակութային արշավ», «Բարձրունքների նվաճում» և «Բռնադատվածներ» նախագծերը: Բարձունքներ հաղթահարող խմբերը ցուցադրեցին տեսահոլովակներ այն բարձունքների մասին, որոնք պետք է բարձրանան: Ներկայացվեցին Նաև Թբիլիսի և Շուշի մեկնող խումբերի ծրագրերը:
Նախագծերին ծանոթանալու էր եկել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ելույթ ունեցավ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը` Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ: Գեղարվեստի ավագ դպրոցի սաները ներկայացրեցին մի քանի էդյուտներ:
Իսկ մեդիակենտրոնի սրահում Նավասարդ սրբազանին ներկայացվեցին Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության և Բռնադատվածները նախագիծը:
Լուիզա Ավագյան, Էլեն Հովհաննիսյան info-լրագրողներ
Լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի, Էլեն Հովհաննսիյանի