• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոթավանք. երկրորդ կանգառ

Ինչպես ասում են, ժողովուրդը մեզ դիմավորեց աղուհացով և երգուպարով: Մեզ մի տեսակ հանրաճանաչ զգացինք: Եկեղեցին, որ մարդու ուշադրության կարոտ մնացած՝ խոնարհ կանգնած էր, կենդանացավ, պայծառացավ, երգեց, աղոթեց ու օրհնեց մեզ…  Դպրոցի տնօրենը հուզված նշում էր, որ վերջին անգամ չեն հիշում, թե երբ են իրենց այցելել: Երեխայի պես հետևում էր մեր խմբին ու մեզ հետ սաղմոսում: Այստեղ, հոգևոր երգերից բացի, երգեցինք նաև Կոմիտասի աշխարհիկ երգերից: Ելույթից հետո մեզ էր սպասում իսկական սուփրա-սեղան՝ տնական, համով-հոտով: Շատ հյուրասեր դուրս եկան Ներքին Գետաշենցիները:

Երգած-պարած, կերած-խմած՝ շարունակում ենք ճանապարհը: Հաջորդ կանգառը Դադիվանքն է:

Նկարների շարունակությունը տեսեք երգչախմբի կայքում։