Նոյեմբերի 30-ին՝ ժամը՝ 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Քրիստափոր Կարա-Մուրզայի «Պատարագի» (Գրիգոր Փիթեջյանի խմբագրությամբ) ամբողջական կատարումը:
Քահանա՝ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան։
Սարկավագ՝ Գևորգ Հաջյան։
Կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Հարություն Թոփիկյան։
Խմբավար`Լիլիթ Եդիգարյան։
Երաժշտական խորհրդատու՝ Կարինե Հարությունյան։
Մենակատարներ` Վահագն Վարդազարյան (տենոր), Արտակ Մելիքյան (տենոր), Սեյրան Ավագյան (բաս)։
Տոմսերը վաճառվում են Կամերային երաժշտության տան տոմսարկղում, արժեքը՝ 1000 դրամ: