Ես` Հասմիկ Վեզիրյանն եմ, ունեմ բազմաթիվ նախասիրություններ: Սիրում եմ կարդալ, նվագել, ստեղծագործել, քայլել, տեղեկություններ եմ հավաքում նոր զարգացող կամ թույլ զարգացած պետությունների մասին և այլն: Երբ այցելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքն այն ինձ գրավեց իր բազմազանությամբ և բովանդակությամբ: Սիրով ցանկացա մասնակցել Հանրակրթական դիջիթեք ստուգատեսին: Լսելով և իմանալով կրթահամալիրում տիրող մթնոլորտի ու ջերմ, ընտանեկան միջավայրի մասին, վստահ եմ, որ իմ ընկերանալու և բարեկամանալու առաջարկը սիրով կընդունեք:
Ծնվել եմ 1991 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում` ծառայողի ընտանիքում: Մասնագիտությամբ սոցիոլոգ-սոցիալական աշխատող եմ:
1997-2007 թթ. սովարել և ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆ.Վերֆելի անվան միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով:
1998-2005 թթ. սովորել և ավարտել եմ Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցը:
2007-2011թ.-ին ընդունվել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Սոցիոլոգիա» ֆակուլտետի «Սոցիոլոգիա» բաժինը:
Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի «Սոցիոլոգիա» ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի մագիտրատուրան: 2013 թ.-ին պաշտպանել եմ մագիստրոսական թեզը և ստացել եմ մագիստրոսի կոչում:
2010 թվականին մասնակցել եմ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված «Առաջին բուժօգնություն և քաղաքացիական պաշտպանություն» դասընթացին:
2011 թվականին մասնակեցել եմ ԵՊՀ-ի և ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ համալսարանի կողմից կազմակերպված
« Comparative Social Welfare Policy between the U.S. and the Second World» դասընթացին:
2012 թվականին մասնակցել եմ «Վստահություն» սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Առաջնորդության զարգացումը և գենդերային ուսուցումը» դասընթացին:
2012 թվականին մասնակցել եմ ICHD-ի և GAYA-իկողմիցկազմակերպված «Negotiation, effective communication and leadership skills>> դասընթացին, որը հանդիսանում էր «Support to Armenia-Turkey rapprochement» ծրագրի մաս:
2013 թվականին մասնակցել եմ <<Հայ միասնության խաչ>> կազմակերպության կողմից կազմակերպված <<Երեխաների իրավական սոցիալականացում արվեստի միջոցով>> ծրագրին :
2009-2012 թթ. եղել եմ ԵՊՀ-ի խորհրդի անդամ:
2011 թ.-ին աշխատել եմ “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության հայաստանյան գրասենյակում “Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության” ծրագրի շրջանակներում ծրագրի սեմինարավար:
2010 թ-ից մինչ օրս աշխատում եմ ՀՀ-ի Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի դպրոցում որպես մանկավարժ-հոգեբան, ինչպես նաև դասավանդում եմ <<Հասարակագիտություն>> առարկան:
2013 թվականին որպես կամավոր մասնակցել եմ Հայաստանի պատանեկան նվաճումների կողմից կազմակերպված <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ծրագրին>> որպես համակարգող-սեմինարավար:
Հարգանքներով՝ Հասմիկ Վեզիրյան