Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի մայիսի 28-ը բարձունքի նվաճման օր է: Գեղարվեստի կրտսեր դպրոցի քառասուն հոգանոց 1-4-րդ դասարանի սովորողների, ուսուցիչների խումբը նվաճեց Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բերդը, բերդին հաջորդող ևս մի քանի բարձունքներ: Հանրապետության օրը գրանցվեց ոմանց համար առաջին, ոմանց համար հերթական բարձունքի հաղթահարումը: