Արդեն յոթերորդ օրն է, ինչ մենք գտնվում ենք Բուլաչաուրիի ճամբարում: Ես օրերն ու ժամերն եմ հաշվում, թե երբ է անցնելու այս վերջին երեք օրը, որ վերադառնամ մեր գյուղ, որտեղ լիքը գործ ունեմ անելու: Չնայած ամեն ինչ մաքուր է, սնունդը՝ լավ, բայց կարելի է ասել՝ ինձ այստեղ պահող ոչինչ չկա: Չկան բավականին հետաքրքրություններ, օրերը ձանձրալի են, իսկ ձանձրալի դասախոսությունները ահավոր երկար են տևում՝ առանց բավարար ընդմիջումների:
Ինձ այստեղ պահողը և գոհացնողը միայն իմ ընկերներն են, ովքեր շատ ազնիվ են, հավատարիմ և կարևորը՝ անկեղծ:
Այստեղ մենք ընդհանրապես տարբերություն չենք դնում միմյանց միջև՝ հայ, վրացի, թե ադրբեջանցի: Բոլորս էլ հավասար ենք և իրար լավ ենք հասկանում:Հենց միայն իմ ձեռք բերած նոր ընկերների պատճառով և շնորհիվ է, որ այստեղ եմ:
Ես իմ նոր ընկերներին սիրով հրավիրել եմ մեր գյուղ՝ Արճիս և սեբաստացիները, իրենց հատուկ անկեղծությամբ, խոստացան անպայման այցելել մեզ, ծանոթանալ մեր գյուղի պատմության, տեղեկանալ մեր գյուղի խնդիրներին, կազմակերպել ճամփորդություններ և փորձել միասին լավ ժամանակ անցկացնել:
Հարգելի ընթերցողներ, ձեզ նույնպես հրավիրում եմ:
Սեբաստացիներն էլ իրենց հերթին ոգևորությամբ պատմեցին իրենց կրթահամալիրի, այնտեղ իրականացվող ծրագրերի մասին, առաջարկեցին մասնակցել Էկոտուր 2015-ին և այցելել Երևան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Քրիստինե Միկիչյան
Արճիսի միջնակարգ դպրոց,Xդասարան