Կրթահամալիրում Մանկապատենական հանրապետական կենտրոնի աջակցությամբ ստեղծվում է արշավախմբային-հայրենագիտական ակումբ, որը ղեկավարում է մասնագետ-հրահանգիչ Հրաչյա Առաքելյանը: Ակումբի գործունեության մեկնարկը հուլիսի 25-31-ը Մեղրաձոր գյուղի հարակից տարածքում անցկացվող արշավախմբային-հայրենագիտական մրցումների նախապատրաստական աշխատանքն է: Հավաքին կարող են մասնակցել 12-17 տարեկան աղջիկներ և տղաներ:
Մասնակցել ցանկացողները գրանցվեն «Կարծիքներ» բաժնում կամ գրեն իմ հասցեին`k.petrosyan@mskh.am: