Հրաման
28.09.2015թ.
2015թ. հոկտեմբերի 2-ից 4-ը «Երևան էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում) Digitec Expo 2015 11-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին կրթահամալիրի պատշաճ մասնակցության համար.
- կրթահամալիրի մասնակցությունը կազմակերպել որպես «Դիջիթեք Էքսպոն հանրակրթական տարածք», «Կրթահամալիրը՝ Դիջիթեք Էքսպոյի տաղավար» ուսումնական նախագծեր.
- ստեղծել աշխատանքային խումբ.
- Զարուհի Առաքելյան-խմբի ղեկավար
- Էմմա Իսախանյան - ղեկավարի օգնական, 11-րդ դասարանի սովորող, «Հանրակրթական Դիջիթեք» 2016-ի պատասխանատու
- Գնել Հարությունյան
- Անի Սարգսյան
- Տիգրան Պարսիլյան
- Սյուզի Մարգարյան
- կրթահամալիրի դպրոցների ուսումնական ռադիոներ
- տաղավարում տեղադրել մեկ էկրան, կրթահամալիրի բանները.
- Զարուհի Առաքելյանի ներկայացմամբ հաստատել էքսպոյի մասնակիցների` կրթահամալիրի դպրոցների, ակումբների, նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգը (հերթապահությունը).
- մասնակիցների համար պարտադիր համարել կրթահամալիրային տարբերանշանները` բեյջ, կրծքանշան, տարբերանշանով նեթբուք, այլ.
- էքսպոյի ամբողջ ընթացքում կրթահամալիրի տաղավարում ապահովել Զարուհի Առաքելյանի, Տիգրան Պարսիլյանի անընդհատ ներկայությունը.
- էքսպոն դիտել որպես մոբիլ դպրոցի ուսումնական տարածք.
- Դիջիթեք էքսպոյի բազմալեզու լուսաբանումը` ռեպորտաժ, հարցազրույց, ներկայացում, քննարկում, ուսումնասիրություն, համարել մասնակիցների ուսումնական աշխատանքը, մասնակիցները՝
- Սեբաստացի TV, Անի Սարգսյան և ընկերներ
- «Սեբաստացի» ռադիո-խմբագրություններ
- ցուցահանդեսին ներկայացվում են.
- հանրակրթական ռոբոտաշինություն. կրտսեր դպրոցականի մոբիլ լեգո-լաբորատորիա
- կրթահամալիրում ուսումնական աշխատանքը՝ տեսակապով
- կրթահամալիրային թարմ տեսանյութեր
- տեղում ստեղծված նյութեր
- «Լրատու հաշվետուի», «Սեբաստացի» ռադիոյի թարմ, բազմալեզու թողարկումներ
- Սյուզի Մարգարյանի հայտով էքսպոյի տարածքում կազմակերպել ուսուցչի օրվան նվիրված համերգ, մոբիլ կրթության այլ ակցիաներ, օրինակ՝ հեծանվային.
- դպրոցի ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կազմակերպել դասարանային, խմբային, ընտանեկան այցելություններ ԴիջիԹեք էքսպո, ընտանեկան նախագծեր.
- սովորողների և դասավանդողների տրանսպորտային փոխադրումն իրականացնել կրթահամալիրի փոխադրամիջոցով. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
- Տիգրան Պարսիլյանի, Գնել Հարությունյանի հայտերով տրամադրել անհրաժեշտ նյութեր և միջոցներ.
- Հեռուստացույց-1 հատ
- Նոութբուքներ - 2 հատ տաղավարում
- Դինամիկ
- Անհրաժեշտ լարեր, մարտկոցներ
- Գունավոր գնդակներ դասավորող ռոբոտ-1 հատ
- Կրթահամալիրի դպրոցների այցեքարտեր
- Ինտերնետ կրիչ - 1
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան