ՀՐԱՄԱՆ
03.12.2015 թ.
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`
- Կրթահամալիրի մասնաճյուղ ընտրական տեղամասերում նյութական միջավայր ապահովելու պատասխանատուն փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցն է.
- Հասմիկ Մանուկյանին, Էվելինա Սանդրյանին, Մարինե Ավետիսյանին` Մայր դպրոցի (8/14 և 8/15 ընտրական տեղամասեր), Քոլեջի (8/18 ընտրական տեղամաս), Դպրոց-պարտեզի (8/12 և 8/13 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել համապատասխան մեկական կահավորանքի սենյակներ:
- Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները:
- Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի, Վանիկ Թոփչյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ժորա Գալստյանի, Մայր դպրոցում` Նորա Գալուստյանի, Լուսիկ Ներսիսյանի, Կորյուն Ստեփանյանի և փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցի համար դեկտեմբերի 6-ը համարել աշխատանքային՝ 8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
- Հրամանին անհատապես ծանոթացնել նշված անձանց:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան