ՀՐԱՄԱՆ
15.12.2015թ.
«Գեղարվեստը կրթահամալիրում 2015» նախագծի շրջանակներում.
- ս.թ. դեկտեմբերի 16-ին կազմակերպել համերգ-ցուցադրություն.
- ժամը 15.30 Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդաց տանը
- ժամը 18.00 Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան ճեմարանում
- համերգ-ցուցադրության կազմակերպիչ-պատասխանատուներ ճանաչել Սվետա Ճաղարյանին, Սյուզի Մարգարյանին, Կարինե Մացակյանին, Քնարիկ Ներսիսյանին, Կարեն Խաչատրյանին, Ստեփան Թորոյանին՝ երաժշտության, կերպարվեստին-դիզայնի ուսումնական կենտրոնների դասավանդողների, սովորողների հետ.
- պատասխանատուների ներկայացմամբ հաստատել համերգ-ցուցադրության ծրագիրը.
- համերգ-ցուցադրության մասնակիցների և հանդիսատեսի տեղափոխման պատասխանատու ճանաչել Լուսինե Մամիկոնյանին.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել.
- ժամը 14.30 Մայր դպրոցի բակից (60 հոգի)
- ժամը 15.30 Մայր դպրոցի բակից (100 հոգի)
- ժամը 17.00 Կոնսերվատորիայից-Սուրբ Երրորդություն եկեղեցի-Էջմիածին (20 հոգի)
- կրթահամալիրի 2015թ. «Այլ ուսումնական ծախսեր» հոդվածից ճանապարհածախսի համար տրամադրել 100.000 (հարյուր հազար) դրամ:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան