ՀՐԱՄԱՆ
16.12.2015թ.
Կրթահամալիրի դասավանդողներ Նունե Մովսիսյանին և Արևիկ Ներսիսյանին թույլատրել 2015թ. դեկտեմբերի 18-19-ին մասնակցել Ծաղկաձորում Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցիչների երկօրյա վերապատրաստմանը: Այդ օրերին նրանց բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը:
Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել նրանց փոխարինումն այդ օրերին:
Հիմք՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավարի նամակը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան