Այսօր՝ հուլիսի 12-ին, «Սեբաստացի մոլ»-ում
թատերական ամառային ճամբարի երկրորդ օրն էր: Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանը և Գոհար Առաքելյանը ներկայացնում էին ներկայացման տիկնիկներին, իսկ մենք փորձում էինք բնութագրել կերպարը: Բավականին հմուտ էր հարկավոր լինել տիկնիկներին խաղացնել-խոսեցնելու համար: Էդգարը և Գոհարը կարևոր մասնագիտական տեղեկություններ փոխանցեցին մեզ: «Թակ ու մահակ թամբալին» ներկայացման տեքստի ընթերցումը խոսքի մատուցման, մշակման, ինչպես նաև որոշ վախերից, կոմպլեքսներից ազատվելու անհրաժեշտ հմտություններ ու հնարավորություններ տվեց: Պարապմունքը ավարտեցինք՝ յուրաքանչյուրս անդրադարձ անելով մեր սովորածին, ներկայացնելով մեր կարծիքը, տպավորություններն ու ակնկալիքները: