Ես նորեկ եմ կրթահամալիրում, միայն հասցրել էի մասնակցել ավագ դպրոցի ճամբարի՝ կրթահամալիրում կազմակերպված աշխատանքներին: Իսկ հուլիսի 10—ից 13-ը մասնակցեցի «Ժայռ»-ում կազմակերպված ամառային վրանային ճամբարին: Ամեն ինչ նոր էր, արտասովոր, հետաքրքիր… Այդ մասին հետո կգրեմ: Իսկ հիմա ուզում եմ գրել լճի ափին կազմակերպված, գոնե ինձ համար բացառիկ, ընթերցանության ֆլեշմոբ-քննարկման մասին: