ՀՐԱՄԱՆ
08.06.2017թ.
2017թ. հունիսի 12-ից կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում և Մայր դպրոցում գործում են ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- հաստատել ճամբարային աշխատանքի և գործունեության կազմակերպման ուղղությունները.
- Ճամբարների պետեր նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Աննա Ստեփանյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Անահիտ Գրիգորյանին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Անուշ Ղազարյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Հասմիկ Պողոսյանին, Միջին դպրոցում՝ Անուշ Ասատրյանին․
- ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն: Ճամբարի պետերին վերապահել լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու և հաստատելու իրավունք.
- Ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում.
- ճամբարականների սնունդը կազմակերպել առողջագետ Քրիստինե Սահակյանցի կազմած ճաշացանկով ծնողների միջոցներով.
- ճամբարականների ուսումնական ճամփորդությունները սահմանված կարգով՝ ճամբարի պետերի հայտերի հիման վրա, կազմակերպել ծնողների միջոցներով.
- ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 10-ը հրապարակել ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
- ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի աշխատակարգը, ճամբարի ղեկավարների անհատական պլանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
ճամբարային աշխատանքի ուղղություններ
Ընդհանուր պարապմունք-տողան, մարմնամարզություն, հեծանիվ, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, քայլարշավ Զանգվի կիրճում, ուսումնական այլ նախագծեր։
Ճամբարային ռեժիմին ներկայացվող պահանջներ
- Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:
- Բաց լողավազաններում լողը կազմակերպել ժամը 10:00-12:00: Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ ունենալը: Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:
- Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:
- Ճամբարային գործունեության մյուս ձևերը կազմակերպել կրթահամալիրի ուսումնական կենտրոններում ու լաբորատորիաներում:
- Միջավայրի խնամքի-սպասարկման աշխատանքներ։