ՀՐԱՄԱՆ
01․06․2017թ.
Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով.
- հաստատում եմ կրթահամալիրի դասավանդողների, դպրոցների ղեկավարների և այլ աշխատողների 2017թ. արձակուրդային ժամանակացույցը (կցվում է հավելվածով).
- դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, մասնագետներ՝ 2017թ. հուլիսի 3-ից (անհատական ժամանակացույցը՝ հավելվածում).
- դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ, վարչական այլ աշխատողներ՝ հուլիսի 10-ից (անհատական ժամանակացույցը՝ հավելվածում).
- նախակրթարանների դաստիարակներ և դաստիարակի օգնականներ` ըստ հավելվածի` նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ:
- Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.
- սովորողները` 2017թ. օգոստոսի 30-ին` ժամը 10.00.
- ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 23-ին` ժամը 10:00.
- դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, մասնագետներ` 2017թ. օգոստոսի 22-ին` ժամը 10.00.
- դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ, կրթահամալիրի այլ աշխատողներ` ըստ հավելվածի ժամանակացույցի:
- Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցող սովորողների ծնողներին, սովորողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան