ՀՐԱՄԱՆ
28․06.2017թ.
«Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» կազմակերպության (այսուհետ՝ ՀՈՒՋ) նախաձեռնությամբ 2017թ. հուլիսի 1-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է հայ-բելգիական աշխատանքի կամավորական ճամբար։ Այդ նպատակով.
- ՀՈՒՋ ներկայացմամբ հրապարակել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
- օդանավակայանից ճամբարականների դիմավորման, ճանապարհման, Ճամբարի ծրագրով որոշված ճամփորդությունները կազմակերպելու համար տրամադրել տրանսպորտ. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
- Ճամբարականների գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Արևմտյան կացարանում, սնունդը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում. պատասխանատու` Տաթև Աբրահամյան.
- ընդունել ի գիտություն, որ սնունդը կազմակերպվում է ՀՈՒՋ միջոցներով, որպես ճամբարականների ինքնասպասարկում.
- Խորեն Հազարումյանի, Էդմոնդ Փաշինյանի, Կարինե Մացակյանի ներկայացմամբ հաստատել Ճամբարականների միջոցով կրթահամալիրում իրականացվող աշխատանքների ցուցակը (հավելված 2).
- Ճամբարում հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, մշակութային նախագծերի պատասխանատու ճանաչել կրթահամալիրի դպրոցների ամառային ճամբարների ղեկավարներին, «Նոր Գեղարվեստ» ջոկատին (ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան).
- Ճամբարականները կարող են օգտվել կրթահամալիրի լրացուցիչ կրթության կենտրոններից, ծառայություններից, սահմանված կարգով՝ վճարովի.
- կրթահամալիրի տիեզերագիտական ճամբարի, անգլիախոսների, ֆրանսախոսների խմբերի, «Նոր գեղարվեստ» ջոկատի համար ճամբարականների հետ աշխատանքը համարել ուսումնական փորձառություն. նրանց միջոցով ապահովել ճամբարի լուսաբանումը mskh.am-ում, ենթակայքերում. պատասխանատու՝ Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Լուսինե Բուշ, Լիանա Ասատրյան, Քնարիկ Ներսիսյան:
Հիմք` ՀՈՒՋ հետ կնքված պայմանագիր։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան