• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
14.12.2018թ.

Դեկտեմբերի 17-21-ը կրթահամալիրում կազմակերպվում է  հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.

  1. 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
  2. կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում դասընթացի կազմակերպման  պատասխանատուներ ճանաչել՝
  • Արևելյան դպրոց-պարտեզում՝ Նառա Նիկողոսյանին,
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Ռիմա Երեմյանին,
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Քնարիկ Ներսիսյանին,
  • Հարավային դպրոց-պարտեզում՝ Շամիրամ Պողոսյանին,
  • Քոլեջում՝ Տաթև Բլեյանին.
  1. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  2. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  3. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Նելի Արղության  և ընկերներ․
  4. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան