Լրամշակումը՝ 2022 թ, մայիս
Կրթահամալիրում ամառային բաց լողափերը գործում են Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, քոլեջի ամառային պարտեզներում, ճամբարներում, ուսումնական ագարակում։ Լողափից օգտվողները նախօրոք ծանոթանում են լողափում գործող կարգապաhական և անվտանգության կանոններին, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: Կանոններին ծանոթանալը ճամբարային նախագիծ է։
Լողավազան մտնում են՝
- նախակրթարանի սաները.
- ճամբարականները
- Ճամբարների, նախագծի ղեկավարները՝ ճամբարականների հետ.
- դպրոցում նախագծային գործունեություն իրականացնող այլ սովորողներ՝ նախապես հրապարակված ժամանակացույցով։
Ճամբարականը պիտի ունենա՝
- Շշով ջուր
- Ախտահանիչ միջոց
- Լողազգեստ
- Չսահող հողաթափ
- Սրբիչ
- Լողի գլխարկ /աղջիկներ/
- Արևապաշտպան գլխարկ
Լողափում ճամբարականի անվտանգության համար պատասխանատուն տվյալ ջոկատի և դպրոցի ղեկավարն են, լողավազանի հիգիենիկ վիճակի պատասխանատուն՝ բուժքույրը, լողավազանից օգտվողները։
Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30, փակվում է 16.30։ Առանձին խմբերի նախագծային գործունեությամբ պայմանավորված՝ կարող է ավելի ուշ փակվել:
Կանոններ՝
- ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա.
- ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա. ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է.
- ճամբարականն իր հագուստը դնում է մյուս ճամբարականների հագուստից հեռու.
- լողավազանում ջրի ջերմաստիճանը 20-25 աստիճան է.
- լողից առաջ կատարում են նախավարժանք, տաքացնում մարմինը.
- լողավազան մտնելուց առաջ պարտադիր մտնում են ցնցուղի տակ, ձեռքերը ախտահանում.
- ցնցուղից լողավազան անցնում են փայտե արահետով.
- լողալուց հետո կրկին ցողվում են.
- Ճամբարականներն ամեն օր մաքրում, կարգի են բերում լողափը, օրվա վերջում լողավազանը հանձնում փակված.
- լողավազանը շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին, ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, 2-3 ժամ մնում արևի տակ, քլորացվում։
Արգելվում է՝
- առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել լողավազան.
- լողավազան մտնել առանց ցայվելու.
- լողալ առանց ռետինե գլխարկի (երկար մազեր ունեցողները)։
Լողավազանների ջրի վարակազերծման միջոցները
- Քլոր
- Ալգեցիտ
- Խտեցուցիչ՝ անհրաժեշտության դեպքում.
- Լողավազանը դատարկելուց հետո՝ քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)։