Ներկայացված չեն կերպարի ներքին դրամատիզմը, ներքին խմորումն ու պայքարը: Կերպարի զարգացումը, եթե այն կա, երևում է սյուժետային գործողությունների ու հեղինակային ու կերպարային առանձին արտահայտությունների մեջ: Եվ վիպակի դրամատիզմն ու դինամիզմը ավելի շատ արտահայտվում է նկարագրությունների, գործողությունների, սյուժետային գծի զարգացման, քան կերպարների զգացողությունների, մտորումների, ներքին բախումների ու հոգեկան ապրումների միջոցով: