Սիրելի սովորող, դասավանդող, շաբաթ-կիրակի օրերը հայտարարում ենք ձեր ոչ սեբաստացի ընկերների ներկայացման օրեր: Ձեր ենթակայքերի Հանրակրթական Դիջիթեք2014-ի բաժիններում պատմեք, թե ձեր ընկերներից ովքեր են մասնակցում Դիջիթեքին, որ անվանակարգերում, ինչ աշխատանքներով: Եթե օգնեք, որ ձեր ընկերները պատմեն այդ մասին, շատ ավելի լավ: