• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

info.mskh լրատու

Մեր Եկեղեցին Նոր թեմ ունի

Dec
03

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը: Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ.

Գրադարանը՝ Սեբաստացու օրերին

Dec
02

Հարցազրույց «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանի հետ

-Գրադարանը ի՞նչ գործունեություն ծավալեց Սեբաստացիների օրերի առիթով::

Առաքյալների մասունքները բերվել են Մայր Տաճար

Dec
01

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդում է, որ  այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնի նախօրեին` նոյեմբերի 30-ին` ժամը 17.30-ին, տեղի ունենած նախատոնակի արարողություն ընթացքում Միածնաէջ Ս. Տաճար են բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս.

Ամանորյա տոնավաճառը սկսվի դեկտեմբերի 12-ից

Dec
01

 

Կրթահամալիրի տեխնոլոգիաների լաբորատորիան հայտարարել է ամանորյա տոնավաճառի նախապատրաստական աշխատանքների սկիզբը: Տոնավաճառին մասնակցելու համար արդեն մասնակցության հայտեր կան. լինելու է ամանորի հետ առնչվող տարբեր ապրանքների` գեղեցիկ բարձերի, տոպրակների, խաղալիքների և այլ հետաքրքիր իրերի ցուցադրություն-վաճառք:

Օրը լիարժեք դարձավ

Nov
27

Կարդացեք այստեղ

Հիմնական դպրոցի լրագրողներ

 

Ռ. Ամիրխանյանը սեբաստացիների համար երգեց

Nov
27

hottv.am-ը լուսաբանել է մեր հանդիպումը ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: 

Ֆլեշմոբը միայն պար չէ

Nov
27

Վերջապես ինչ է ֆլեշմոբը

Կրթահամալիրում ֆլեշմոբեր կազմակերպելը դարձել է ավանդույթ, սակայն, այո, համամիտ ենք` այդ ամենը հաճելի է, բայց մյուս կողմից` այսպիսի մոտոցումը հանգեցրել է սխալ կարծրատիպի ձևավորմանը` իբրև ֆլեշմոբը պար է, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

“Mkhitar Sebastatsi” Educational Complex” How Did It All Begin?

Nov
24

An interview with the Director of the “MkhitarSebastatsi” Educomplex Mr. AshotBleyan

-Mr.Bleyan, how did the idea of having an Educomplex occur to you?

 

Դիջիթեք 2013. մեկնարկ

Nov
24

 

info.mskh ակումբ

Կրթական Դիջիտեք 2013-ը արդեն մեկնարկում է: Ու չնայած մենք դեռ 2012 թիվն ենք ապրում, իսկ ինքը՝ դիջիմրցույթը տեղի կունենա միայն փետրվարին, հայտերն ընդունվում են արդեն երեկվանից:

Մեդիաուրբաթից անմիջապես հետո կազմակերպիչների ժողովը զբաղեցրեց իր տեղը ընթերցասրահում և սկսվեց քննարկումը:

Այսօր գոհունակության օրն է

Nov
22

Ամեն տարի նոյեմբերի չորրորդ օրը ԱՄՆ-ում նշվում է գոհունակության օրը` Thanksgiving Day: Այս տարի տոնը նշվում է այսօր`  նոյեմբերի 22-ին: 

Կանադայում գոհունակության օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի: 

Կյանքից հեռացավ Ֆլորա Մարտիրոսյանը

Nov
21

Երեկ, ծանր վիրահատությունից հետո չկազդուրվելով, կյանքից հեռացավ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը

Մենք Հանրային լրագրության ակումբում ենք

Nov
20

info.mskhակումբը հրավիրվել է մասնակցելու և լուսաբանելու Հանրային լրագրության ակումբի mynews.am կայքի ու Oրենքկոտրոկ խաղի շնորհանդեսին: 

Այստեղ են հավաքվել Հայաստանի բազմաթիվ լրագրողներ ու  լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հաճելի էր կրթահամալիրի մասին լավ խոսքեր լսելը

Nov
19

Տես այստեղ
Լրագրողներ Նելլի Գրիգորյան, Սիրուշիկ Սահակյան, Գոհար Սահակյան

Մեր տոնը սկսված է...

Nov
15

info.mskh ակումբ

Մեր տոնախմբությունը սկսվել է: Այսօրվանից երեք օր շարունակ մենք տոնելու ենք մեր տոնը` սեբաստացու օրերը: 

Տոնին կարելի է մասնակցել ոչ միայն մեզ մոտ, այլ նաև տանից և բոլոր վայրերից, որտեղ ինտերնետ հասանելիություն կա, քանի որ հիմնական իրադարձությունները ուղիղ հեռարձակվելու են ինտերնետով: Այսօր արդեն առավոտյան տոնական ընդհանուր պարապմունքներ հեռարձակվել են:

Ուռռռաաա... հատել ենք 5000-ի սահմանը

Nov
14

Շնորհավորում ենք բոլորիս՝ սեբաստացիներիս


Հրավիրում ենք. մասնակցեք ու լուսաբանեք

Nov
14

Մեծ ու մշակութային տոն

Նոյեմբերի 15-17-ը Երևանում մեծ տոն է` Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն: Սիրով հրավիրում ենք ձեզ մասնկիցը դառնալու մեծ, ծավալային, հետաքրքիր ու հագեցած մեր խնդությանը:

Ուղիղ եթեր Երկիր մեդիայում

Nov
14

Երեկ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնի մասին էին պատմում ընկեր Մերին, ընկեր Սյուզին ու ընկեր Սերգեյը: Այս մասին կարդացեք այստեղ:

Սեբաստացու օրերին ընդառաջ. հիշում է տիար Բլեյանը

Nov
14

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

 

- Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

Սեբաստացու օրերը՝ «Երկրի առավոտը» ծրագրի ուղիղ եթերում

Nov
12

info.mskh

Այսօր՝ ժամը 09.30-ին, Սեբաստացիների օրեր. կրթահամալիրի տոնը ներկայացվելու է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ]րագրում: Կրթահամալիրը ներկայացնելու են Մերի Առաքելյանը, Սերգեյ Բրուտյանն ու Սյուզի Մարգարյանը: 

 

Ֆոտո էքսպոյի նախապատրաստումը

Nov
12

info.mskh ակումբ

Այ քեզ խառը վիճակ...  Սկզբում չէին էլ նկատում, որ նկարում ենք իրենց: Լուանկարները թարս շարել էին սեղանին, երկկողմանի սկոչ էին ամրացրել, որ ստենդների վրա արագ պացնեն: Ընկեր Սոնան սովորողներից չէր տարբերվում. երբ գլուխը բարձրացրեց, նոր հասկացանք, որ ուսուցիչ է: Նա այնքան վարպետորեն էր նկարների հետ աշխատում, ինչպես տեսախցիկով է արագ կողմնորոշվում:

Տեխնոլոգիայի լաբորատորիան՝ տոնին ընդառաջ

Nov
12

info.mskh ակումբ

Այսօրվա մեր դիտարկումները Սեբաստացու օրերին ընդառաջ մեզ հասցրին տեխնոլոգիայի լաբորատորիա, որը նույնպես պաշտոնապես բացվելու է տոնի օրերին:

Այստեղ սովորողներ կային, որոնք, ինչպես ընկեր Տաթևը ներկայացրես, զբաղված էին Թթու էքսպոյի համա պիտակներ պատրաստելով: Սա շատ ուրախ սենյակ է՝ լիքը գույներով ու գեղեցիկ ծառով, դազգահներով, թելերով, ներկերով ու վրձիններով:

Pages

Subscribe to RSS - info.mskh լրատու