Իսրայելից Հայաստան ժամանած արվեստագետ-խեցեգործ Րաֆֆի Մունթը, որը հյուրընկալվել է Գեղարվեստի դպրոցի հյուրատանը, սեպտեմբերի 30-ին` Գեղարվեստի դպրոցում, ներկայացրեց Հայաստանում եղած ժամանակ կատարած իր աշխատանքը` քանդակը: Նրա հետ զրույցից պարզեցի, որ քանդակի անունը Դոնքի է, դա մի իշուկ է, որը շատ խելացի է, սակայն ընդունված չէ հասարակության կողմից: