Բարև… Սեպտեմբերի մեկն ու երկուսը լուրջ աշխատանքային էին: Մենք հասցրել ենք քաղաք կառուցել: Դեռ «շենքերն ենք կառուցել»: Ամեն շենք իր անձնագիր-դրոշն ունի՝ չափերը, հարկերը, բնակարանների թիվը: Թեև չենք էլ ավարտել, մի քիչ գործ կա: Մեր ուզած խաղարաններն ու մնացած բաները չենք հասցրել կառուցել:
Տանն էլ հաշվել ենք մեր հարկաբաժինների բնակարանների թիվը, հետո խնդիրներ կազմելով և լուծելով պարզել ենք շենքերի հարկերը, մուտքերի թիվը, շենքերի բնակարանների թիվը: Պարզել ենք, թե քանիսում ոչ ոք չի ապրում:
Լուրջ հաշվարկներ ենք կատարել:
Այսօր շենքերը լուսանկարելու ենք, թաղն էլ ենք լուսանկարելու, մարդկանց էլ:
Անցյալ տարի զվարճալի խնդրագիրք պատրաստեցինք, այս տարի երևի լուրջ խնդրագիրք պատրաստենք:
Լիլիթ Բաբայան և ընկերներ
Դպրոց-պարտեզ