• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջին տեղեկությունները DIGITEC EXPO-ից

 

DIGITEC  EXPO – ի կրթահամալիրի տաղավարում այսօր մենք ենք` տասներկուերորդ դասարանցիներս: Լիովին պատրաստ ենք ներկայացնելու մեր կրթահամալիրը: Անմիջապես կատարեցինք աշխատանքի բաժանում, և ամեն մեկը սկսեց զբաղվել իր գործով:

Այստեղ յուրօրինակ աշխուժություն է տիրում: Եռուզեռը մեծ է հատկապես այն տաղավարների մոտ, որոնք ներկայացնում են  լազերային և այլ էլեկտրոնային խաղեր: Իմիջիայլոց, մենք էլ չդիմացանք գայթակղությանը և մանկացանք մի պահ` չմոռանալով, որ լրագրող ենք:

Նկատեցինք, որ այս տարի ավելացել է այն տաղավարների թիվը, որոնք ներկայացնում են կրթական ծրագրեր: Ինչպես միշտ, մեր կրթահամալիրը ներկայացնող տաղավարի մոտ հետաքրքրվողների մեծ բազմություն կար: Թադևոսն ու Զարուհին ցույց էին տալիս էլեկտրոնային գրիչների առավելությունը, ներկայացնում կրթահամալիրը, «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը:  Շատ-շատերը փորձում էին, զարմանում ու հիանում թե′ մեր ծրագրերով, թե′ մեր երեխաներով, որոնցից ամեն մեկը, համակարգչի առջև նստած, իր աշխատանքն էր կատարում: Վաղը  դեռ առջևում է, իսկ այսօր  արդեն կամաց-կամաց պակասում է ցուցահանդեսի այցելուների բազմությունը: Սպասե´ք մեր աշխատանքային խմբի մնացած աշխատանքներին: