Նշանավոր մարդկանց ճակատագրական հիմարությունները
· Հույն փիլիսոփա Քրիսիփփը մեռավ ծիծաղից, երբ դիտում էր, թե ինչպես է էշը փորձում թուզ ուտել:
· XVIդարի աստղագետ Թիխո Բրագեն, ում հետազոտությունները օգնեցին Իսահակ Նյուտոնին հայտնաբերելու Երկրի ձգողականության տեսությունը, վաղաժամ հրաժեշտ տվեց կյանքին, որովհետև ժամանակին չկարողացավ զուգարան գնալ: Այն ժամանակներում հեռանալ սեղանից մինչև քեֆի ավարտը նշանակում էր ծանր վիրավորանք հասցնել տանտիրոջը: Լինելով շատ նրբանկատ անձնավորություն, Բրագեն չհամարձակվեց տանտիրոջից թույլտվություն խնդրել սեղանից հեռանալու: Նրա միզապարկը պայթեց, և, 11 օր տանջվելուց հետո աստղագետը վախճանվեց:
· XVI դարի ազդեցիկ քաղաքական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մեռավ նրա համար, որ խելքին փչեց մորթած հավի փորի մեջ աղի փոխարեն ձյուն լցնել,հավի միսը երկար պահպանելու համար: Փորձի արդյունքում հավը չսառավ, սառավ Բեկոնը:
· Ժան – Բատիստ Լյուլլին XVI դարի երգահան, որ երաժշտություն էր գրում ֆրանսիական թագավորի պատվերով, զոհվեց իր գործին չափազանց նվիրված լինելու պատճառով: Հերթական համերգի փորձի ժամանակ նա այնքան տաքացավ, որ ձեռնափայտով հատակին հարվածելիս վիրավորեց ոտքը և մեռավ արյան վարակից:
· ԱՄՆ տասներկուերորդ նախագահ Զաքարիա Թեյլորը 1850 թ. հուլիսի 4 –ի տոնական շոգ օրը չափից ավելի շատ պաղպաղակ կերավ, ստամոքսի խանգարում ստացավ և մահացավ, նախագահական աթոռին մնալով ընդամենը 16 ամիս:
· Աճպարար (ֆոկուսնիկ) Հարրի Հուդինին ցուցադրելով իր փորի մկանների ամրությունը, թույլ էր տալիս, որ բռունցքով հարվածեն փորին: Իր երկրպագուներից մեկի հարվածից հետո նա ընկավ հիվանդանոց և մահացավ ներքին օրգանների վնասվածքներից:
· «Ամեն ինչ վազքի մասին» գրքի հեղինակ Ջիմ Ֆիքսը, որի շնորհիվ ազատ վազքը մեծ մասսայականություն ստացավ 1970 – ական թվականներին, մահացավ սրտի կաթվածից վազքի ժամանակ:
· Ֆրանսիացի երգիչ Կլոդ Ֆրանսուան մահացավ էլեկտրական հոսանքի հարվածից, երբ ջրով լի լոգարանի մեջ կանգնած փորձում էր փոխել էլեկտրական լամպը:
· Ջեկ Դենիելը՝ նշանավոր "Jack Daniel's" վիսկիի ստեղծողը, մոռացել էր սեյֆի կոդը և բարկացած հարվածելով երկաթե պահարանին, ջարդեց ոտքի մատը և վեց տարի անց մահացավ արյան վարակից: