Դևիդ Էյքն ասել է. «Անսահման սերը միակ ճշմարտությունն է, մնացած ամեն ինչը պատրանք է»:
Գիտնականները, ուսումնասիրության հիմք ընդունելով մեր գեները, փորձել են բացատրել` ինչ է սերը: Նրանք գտել են, որ մեզ գրավում են այն մարդիկ, որոնց գենետիկ դիմադրողականությունը ուժեղ է այն հիվանդությունների հանդեպ, որոնց նկատմամբ մենք թույլ ենք: Այնուամենայնիվ, ալքիմիան ամբողջովին այլ մոտեցում է ցուցաբերում: Համաձայն ալքիմիայի կամ հնագույն կրոնական ուսումնասիրությունների` մեր մարմինը բաղկացած է 4 էներգիայից: Այդ չորս էներգիաներն են` ֆիզիկական էներգիան իր կարիքներով, զգայականն իր ցանկություններով, էմոցիոնալն իր զգացմունքներով և իտելեկտուալ էներգիան իր մտքերով: Մեր հոգուն հասնելու համար այս չորս էներգիաները պետք է գտնվեն հավասարակշիռ վիճակում: Դրան դժվար է հասնել: Անկանոն աշխարհում մենք սովորաբար փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ հասնել բարձրագույն գոյությանը: Համաձայն ալքիմիայի, մենք չենք ծնվում հոգով, այլ` միայն հոգևոր սերմերով: Եվ մեր նպատակն է գտնել մեր հոգիները կամ հասնել հոգևոր բարձրագույն կետին` երջանկությանը:
Աղբյուր`http://www.interestingfacts.org/