Երևի հիշում էք, որ այս ամռանը Ամերիկայում իրականացվեց «Առաջնորդություն առանց սահմանների» (Leader ship across borders-LAB) ծրագիրը, որը շարունակվելու էր նաև Թուրքիայում և Հայաստանում: Այդ ծրագրին մասնակցում էին նաև մեր կրթահամալիրի սովորողներ Մանե Գևորգյանը և Անուշիկ Ավետիսյանը: Ծրագրի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը ստեղծել էր իր նախագիծը, որը պետք է իրականացներ իր երկրում:
Հերթը Հայաստանինն էր, բոլոր մասնակիցները ժամանել էին մեր երկիր, իսկ այսօր Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ծրագրի ամփոփումը, որտեղ պետք է ներկայացվեին լավագույն նախագծերը: Ամեն մի երկրից ընտրվել էր հինգ նախագիծ: Իր ծրագրով հանդես եկավ նաև Մանեն:
Ի դեպ, արդեն վաղը, ծրագրի մասնակիցներից կազմված մի խումբ կայցելի մեր կրթահամալիր, բոլորս պետք է աշխատենք լավ դիմավորել նրանց:
Իսկ, թե ինչ նախագծեր էին ներկայավցել, և ինչ ճանապարհ էին անցել մասնակիցները՝ կպատմի Մանեն: