Ավարտվեց օնլայն օլիմպիադան: Ամենասպասված օրը մասնակիցների համար էր: Նրանք մեզ հետ պարեցին, սովորեցինք ամանորյա երգեր, փորձեցինք ամեն կերպ ներգրավել նրանց մեր կրթահամալիրի ուրախ առօրյայի մեջ: Գեղարվեստի ավագ դպրոցի դերասանական խումբը Քնարիկ Ներսիսյանի գլխավորությմաբ ներկայացրեցին մարդու իրավունքների մասին էտյուդներ: Ցուցադրվեցին սովորողների կողմից պատրաստված տեսահոլովակներ: Լրագրության ոլորտում առաջին մրցանակը Ռոբերտ Պետրոսյանինն էր, իսկ իրավունքի ոլորտում հաղթեցին կապանցիներ Ամալյա Սարգսյանն ու Դավիթ Օհանջանյանը, ովքեր ստեղծել էին իրենց բլոգը: Ճիշտ է, նրանցից բոլորը չէ, որ ներկա էին, սակայն ամփոփելով արդյունքերը` կազմակերպիչները խոստացան բացակա մասնակիցներին փոխանցել նվերները, իսկ տիար Բլեյանն էլ նշեց, որ փոխանցելուց բացի` հյուր կգնանք նրանց: Զարթոնք 98-ի նախագահ Սիլվա Վարդանյանի կարծիքով` այս օլիմպիադան կդառնա համագործակցության նոր կամուրջ տարբեր համայնքներից ժամանած երեխաների և մեր միջև, իսկ տիար Բլեյանն էլ նշեց, որ իր համար ամենահաճելի պահը մրցանակների հանձնումը չէր, կարևորը ընձեռնած հնարավորությունն էր: Ավարտված օլիմպիադային հաջորդելու է նորը: Հարկավոր է մտածել, ներկայանալ նոր նախաձեռնությւոններով և ավելի մեծ լրջությամբ: Միջոցառման ավարտին հյուրեին սպասվում էր հյուրասիրություն: Մենք սիրով հրավիրեցինք հաղթողներին info.mskh- սենյակ, նկարվեցինք ու հասցեներ փոխանակեցինք: