• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գունանկարի կիսամյակային հաշվետվություն

Կատարվել են արվեստանոցային նոր միջավայրի ստեղծման աշխատանքներ՝ դարձնելով ինտերիերը առավել հարմարավետ աշխատելու համար:
Պատրաստվել են նատյուրմորտի նոր հարթակներ և տեղադրվել ֆիքսված տեղերում:
Նորոգվել են նատյուրմորտի պարագաները և գիպսե առարկաները, համալրվել են նորերով:
Բոլոր աշակերտների հետ ճշտվել են տարվա անելիքները: Ուսումնասիրվել են նոր աշակերտների ունակությունների և հմտությունների չափը՝ հետագա աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Կազմակերպվել են վարպետության դասեր, որի շրջանակներում մի խումբ աշակերտներ մասնակցել են իսրայելցի արվեստագետ Րաֆի Մունցի նախագծին:

Կատարվել են ուսումնական ճամփորդություններ դեպի մշակութային կենտրոններ, տեղացի և արտասահմանցի արվեստագետների ցուցահանդեսների դիտման, վերլուծման և քննարկման նպատակով/ՆՓԱԿ, Ժամ. Արվեստի թանգարան, Ռիս Ուայթհեդի/Անգլիա/ ահատական ցուցահանդես/:

Հանդիպել ենք աշակերտների ծնողների հետ` յուրաքանչյուրի անհատական պլանների առաջնահերթությունների  ճշտման և դրանց իրականացման մեխանիզմների մշակման և պրակտիկ կիրառման նպատակներով:

Տրվել են առանձին վարպետության դասեր պլեներում աշխատելու, ինքնուրույն նախագծերը ճիշտ կազմակերպելու, ինչպես նաև ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելու նպատակով:

Մասնագիտական սեմինարների ընթացքում քննարկվել են գեղարվեստի ավագ դպրոցի` մասնավորապես արվեստանոցներում աշխատանքները արդյունավետ կազմակերպելու, առանձին աշակերտների վարքագծի և առաջադիմության խնդիրներ:

Խրախուսվել և ղեկավարվել են ակտիվ աշակերտների ինքնուրույն նախաձեռնությունները` միջավայրի գեղարվեստական միջամտության և կազմակերպման աշխատանքներում:

Կազմակերպվել են երկու ստեղծագործական ցուցահանդես` <արվեստ արվեստից այն կողմ>, <ինձ շրջապատող միջավայրը, որպես ստեղծագործության առանցք>:

Արվեստանոցների նախամուտքերում կազմակերպվել են ընթացիկ առաջադրանքներից օրինակելի աշխատանքների ցուցադրություն:

Թվայնացվել և մշակվել են աշակերտների կիսամյակային աշխատանքները, հաշվետվության և անհատական էլեկտրոնային փաթեթները կազմելու և լրացնելու նպատակով:

Աշխատանքները կարող եք դիտել կից հղումով:
http://www.youtube.com/watch?v=I0UKLv9GBgY&feature=youtu.be
Գունանկարի արվեստանոցի ղեկավար` Կարեն Մկրտչյան