Փորձեք բառացի բացատրել երեխային առողջ սովորությունների կարևորությունը և անշուշտ նա չի լսի ձեզ: Բայց եթե դուք նրա հետ կատարեք մի քանի պարզ փորձարարություն,ապա փոքրիկը իրոք կհասկանա, թե ինչու է այդքան կարևոր լվանալ ձեռքերը կամ կապել անվտանգության ամրագոտիները:
ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ ՔՆԵԼ
Առաջարկեք երեխային խաղալ աչքթարթուկ, միաժամանակ օգտագործեք վայրկանաչափ, որպեսզի իմանաք, թե որքան երկար դուք երկուսով կարող եք անթարթ նայել միմյանց: Երբ փոքրիկը կհոգնի բաց պահել աչքերը, այդ ժամանակ զրուցեք նրա հետ:
<<Դու տեսնում ես, քեզ դժվար է երկար բաց պահել աչքերը: Երբ դու թարթում ես, նրանց հանգիստ ես տալիս: Այդպես էլ կարևոր է քնելը քո մարմնի համար: Օրվա վերջում նրան պետք է հանգստանալ: Ահա թե ինչու է անհրաժեշտ ժամանակին պառկել քնելու: Եթե դու ուշ պառկես քնելու, քո մարմինը իրեն կզգա այնպես, ինչպես աչքերդ, երբ դու երկար ժամանակ չես թարթում>>:
թարգմանությունը` ռուսերենից, журнал ,,Счастливые родители,, ,рубрика ,,родительская практика,,.
Քոլեջի առաջին կուրսի ուսանող` Օլյա Մանդալյան
ղեկավար`բժիշկ -առողջագետ Նելլի Այվազյան