Բարի օր: Առաջարկում եմ կարդալ ժամանակակից արտասահմանյան գրականություն. գրականություն, որը վաղուց կոտրել է գրականության, փիլիսոփայության ու հոգեբանության սահմանները, հաղթահարել էլիտարության բարդույթը, լեզվի պարզությամբ ու մտքի պրակտիկացումով դարձել ժամանակակից մարդուննու մտել մեր կյանք:
Այս փուլում առաջարկում եմ կարդալ երկու հեղինակի. Պաուլո Կոելիո՝ «Ալքիմիկոս», Միլան Կունդերա՝ «Գիրք մոռացումի և ծիծաղի», «Կատակ»:
Կոելյոյի նշված ստեղծագործությունն առաջարկում եմ կարդալ հատկապես ավագ դպրոցի սովորողներին. գիրք հենց քո ու քո երազների մասին, գիրք, որը մտածելու ու նկատելու հնարավորություն կտա:
Կունդերա առաջարկում եմ կարդալ գործընկերներիս. գրականություն, որը հասունացում, գրական-փիլիսոփայական ընկալում ու ճաշակ, ինքդ քեզ հետ մնալու ու անկեղծանալու հմտություն է ակնկալում: